Դիտումների քանակ - 86
Նորակառույց | Կոմերցիոն | Վաճառք
Կոտայք, Նոր Գեղի, Նոր Գեղի
ID 191007
| Պայմ. |
  • Շինության ներսում
  • 208 Ք.Մ
  • 1 / 1
  • 3.8 Մ
Շինության տիպը
Մոնոլիտ
Վիճակը
Լավ

Ինֆորմացիա

ԱՅՍ ՇՔԵՂ ԵՎ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԳՈՐԾՈՂ ԲԻԶՆԵՍԸ գտնվում է առաջին գծում։ Մենք արդեն մեկ տարի է աշխատում ենք եվ ունենք մշտական հաճախորդներ։ Ճանապարհը հյուսիս հարավ մայրուղու կրկնորինակողն է, Սեվանի մայրուղուց դեպի Եղվարդի խճուղի եվ Աշտարակ կապող հատվածը։ Բիզնեսի հետ կվաճառեմ նաեվ տունը։ Բիզնեսը աշխատում է արդեն մեկ տարի եվ ունի մշտական հաճախորդներ։ Տունը դիտելու համար դիտեք իմ մյուս հայտարարությունը։ Բիզնես տարածքը 201 քմ է։ Բիզնես տարածքը նորակառույց կապիտալ շինություն է, կառուցված է առանձին ամուր հիմքերի վրա բոլոր նախագծային շին. Թույլտվություններով, նշանակությունը Հասարակական։ Բիզնես տարածքը գործում է որպես ՀԱՑԱՏՈՒՆ, ԹՈՆՐԱՏՈՒՆ, ԽՈՐՈՎԱԾԱՆՈՑ։ Հարմար է նաեվ որպես Ռեստորան կամ մթերային խանութ աշխատացնել։ Ճակատային մասը 16 մետր է։ Ամբողջ ճակատային մասը ապակեպատ է։ Կա նախագծով հաստատված շինթույլտվություն երկրորդ հարկ կառուցելու համար։ Նախագիծը հաստատված է բոլոր ատյաններում եվ ունի շին. Թույլտվություն։ Ներառված է նաեվ կադաստրային քարտեզում։ Հացատունը իր մեջ ներառում է 1 Երկու ավանդական Թոնիր Հայկական Լավաշ եվ Բոքոն թխելու համար։ 2 Աղյուսով շարված եվ Արագած Սարից բերված տուֆե մամռաքարերով երեսպատված երկու մետրանոց խորովածանոց։ 3 Նույն ոճով պատրաստված է ուղղահայաց պտտվող խորովածանոց՝ գառ, հավ, խոզ խորովելու համար։ 4 Թոնիր, թոնրի խորոված պատրաատելու համար։ 5 Թաջից (չուգուն) օջախ զանազան ուտեստներ պատրաատելու համար։ 6 Երկու Բեյքեր ֆիրմայի երեք հարկանի էլեկտրական փեջ Քարե Հաց եվ զանազան թքաբլիթներ պատրաստելու համար։ 7 Բեյքեր ֆիրմայի հասունացման խցիկ եվ երկու խմորհունց։ 8 Սառնարաններ, սառցարաններ եվ էլի շատ ու շատ գույք եվ տեխնիկա։ Ներսում կա նաեվ լվացարան եվ առանձին սանհանգույց նախատեսված այցելուների համար։ Ներսում կատրված բոլոր աշխատանքները իր ոճի մեջ յուրահատուկ են եվ անկրկնելի։ Ամբողջը աշխատացնելու դեպքում՝ բարձր եկամուտը ապահովվում է։ Այս պահին քարի փեջի մեջ թխվում է մատնաքաշ հաց։ Թոնրում թխվում է Գաթա եվ Բոքոն։ Մյուս թոնրում թխվում է բարձորակ Լավաշ։ Մյուս Փեջում թխվում է բազմապիսի գաթաներ եվ շատ ուրիշ քաղցրահամ քաղցրավենիքներ։ Տեղում թաջի վրա պատրաստվում է նաեվ Համով Լահմաջո։ Պատրաստվում է նաեվ Թոնրի խորոված եվ գրիլ։ Կա նաեվ հոսքագիծ տաք ճաշերի եվ աղցանների համար (դեռ չի շահագործվում) ։ Գնորդին կտամ նաեվ պատվերների համար նախատեսված շքեղ հեռախոսահամար։ Հացատան առաստաղի բարձրությունը 3,8 մ է։ Առկա է ինտերնետ, գազ, խմելու ջուր, եռաֆազ հոսանք եվ ցանցային կոյուղի։ Գազը միացված է կենտրոնական գազատարից։ Գնի մեջ ներառում է ՀԱՑԱՏԱՆ ամբողջ գույքն ու տեխնիկաները միասին։ Հացատունը Շահավետ ներդրում է բոլոր առումներով։ Վաճառքը իրականացվելու է օրվա կուրսին համարժեք ՀՀ Դրամով։

Կոմունալ հարմարություններ

  • Կոյուղի
  • Խմելու ջուր
  • Մշտական ջուր
  • Էլեկտրոէներգիա
  • Ինտերնետ
  • Գազ

Լրացուցիչ

  • Կանգառի մոտ
  • Արևկող
  • Եվրոպատուհան
  • Տեխնիկա
  • Կահույք
MyRealty.am
(գործակալություն)
Էլ. հասցե
[email protected]

Գնահատական