Դիտումների քանակ - 486
Առանձնատուն | Վաճառք
Երևան, Վահագնի թաղ, Արփա
ID 192000
| $ 1,350,000 |
  • 4 Սենյակ
  • 1000 Ք.Մ (Ընդհանուր մակերես)
  • 460 Ք.Մ (Տան մակերես)
  • 2 Հարկ
  • 3 Մ
  • 3
Շինության տիպը
Քարե
Վիճակը
Վերանորոգված

Ինֆորմացիա

Վաճառվում է 3 հարկանի` ժամանակակից լուծումներով ոչ ստանդարտ շինությամբ առանձնատուն՝ բնակելի 460 քմ մակերեսով և 1100 քմ հողատարածքով, որը գտնվում է էլիտար Վահագնի թաղամասում։ Առանձնատունն ապահովված է բոլոր հարմարություններով, տեղադրվել են հատակից առաստաղ ձգվող պանորամային պատուհաններ: Բաղկացած է ընդարձակ լուսավոր հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, զգեստասենյակից, 4 լոգասենյակից, 3 սանհանգույցից և բաց պատշգամբներից: -1-րդ հարկը ծառայում է հանգստի համար, որտեղ կա, շոգեբաղնիք, հանգստի սենյակ և լոգասենյակ: Առկա է ավտոկայանատեղի` մի քանի մեքենայի համար նախատեսված: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով:

Կոմունալ հարմարություններ

  • Խմելու ջուր
  • Մշտական ջուր
  • Էլեկտրոէներգիա
  • Տաք ջուր
  • Գազ
  • Ջեռուցում

Լրացուցիչ

  • Գեղեցիկ տեսարան
  • Արևկող
  • Բաց պատշգամբ
  • Տեխնիկա
  • Կահույք
Արարատ ռիելթի
(գործակալություն)

Գնահատական

Նմանատիպ օրինակներ